Թրամփը` Պուտինի մասին. Հիանալի մարդ է29 հունիսի 2019 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում հաջողվել է քննարկել առևտուրը երկրների միջև: «Մենք շատ բանի ենք հասել, մենք սկսել ենք քննարկել առևտուրը: ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, այդ երկու մեծ տերությունները, պետք է առևտուր անեն»,-ասել է նա: Նա գերազանց է համարել Պուտինի հետ հանդիպումը: «Կարծում եմ, նա հիանալի մարդ է»,-հավելել է Թրամփը, գրում է «Վեդոմոստին»: Թրամփի և Պուտինի բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին Օսակայում G20-ի շրջանակում և 1,5 ժամ են տևել: Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նախագահները քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում: Ինչպես ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը հրավիրել է Թրամփին այցելել Ռուսաստան 2020-ի մայիսի 9-ին`Հաղթանակի 75-ամյակի հոբելյանին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |