Փաշինյան. Նախկին կամ ներկա կոռուպցիա չկա՝ կոռուպցիան կոռուպցիա է![]() 1 հուլիսի 2019 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիա ասելով՝ չպետք է հասկանալ նախկին կամ ներկա կոռուպցիան, կոռուպցիան կոռուպցիա է: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դատախազների ընդհանուր ժողովի ժամանակ ՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության գործունեությունն ավելի արդյունավետ պետք է լինի։ Հուլիսի 1-ին Դատախազության աշխատողի օրն է։ «Կոռուպցիա ասելով՝ այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիան չպետք է հասկանանք, կոռուպցիան կոռուպցիա է: Կոռուպցիան կոռուպցիա է անկախ նրանից, թե դա նախկին պաշտոնյա է թույլ տվել, թե այսօր գործող պաշտոնյա»,-ասել է Փաշինյանը։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ պաշտպանված է՝ դրանում դատախազությունը պետք է առաջնորդող դեր ունենա։Փաշինյանը դատախազության գործունեությունը 2018-ին գնահատել է արդյունավետ։ «Սա չի նշանակում անթերի...Կարծում եմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է այն առաքելությանը, որ ժողովուրդը դնում է նրա առաջ»,-ասել է վարչապետը Վարչապետը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |