Ալեն Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանին. Ես էլ եմ մեղավոր Աբովյանում պարտության մեջ 1 հուլիսի 2019 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտությանը, ասել է, որ ինքը ևս մեղավոր է պարտության մեջ, հայտնում է Shantnews-ը: Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի պարտության մասին, շեշտել է, որ ՔՊ-ն պարտվել է հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որն անձնավորել էր այդ ընտրությունները և բարձր համարել իր դերը դրանցում: «Ես էլ եմ մեղավոր այդ պարտության մեջ, որովհետև ժամանակ չեմ գտնել նույնպես մասնակցել քարոզչությանը», –այսպես է արձագանքել Սիմոնյանը Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ Աբովյանում ՔՊ-ն պարտվել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով: ՀՀ Աժ փոխխոսնակն անդրադարձել է նաև Սասուն Միքայելյանի՝ մանդատը վայր դնելու լուրերին: «Ինտրիգը, որը հիմա դուք փորձում եք բարձրաձայնել, գոյություն չունի: Ես ասացի, որ ՔՊ-ում ներքին խնդիր չկա: Համենայն դեպս, ես այդպիսի խնդրից տեղյակ չեմ: Պարոն Միքայելյանը ՔՊ-ի հիմնադիրներից մեկն է, հետևություններ արեք դուք»,- ասել է Սիմոնյանն ու հեռացել: Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ ինքը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատաոճի նկատմամբ թերահավատություն ունի: «Ինքն այնտեղ` Աբովյանում ու այդ մարզում ուզում է դառնալ դեմք։ Վարչությանը բերել, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել։ Երկրորդ անգամ էլ, որ պետք է արդեն պաշտոնապես առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես էլի դեմ եմ քվեարկել։ Ու դրանից հետո ես չեմ խառնվել Աբովյանի ընտրություններին, չեմ միջամտել՝ պահելով ՔՊ-ի կարգ ու կանոնը»,- ասել է նա: Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկանծու Գրիգոր Գուլյանին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ |