Կոտայքի մարզպետը՝ Սասուն Միքայելյանին. Ազնիվ չես ինքդ քո և քո իսկ անցած ուղու հանդեպ 2 հուլիսի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ նշելով, որ իր համար գոյություն չունեն հեղինակություններ. իր հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասել էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով։ «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործը։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ...Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա: Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։ Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու»,-ասվում է Պետրոսյանի գրառման մեջ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ասել է, որ եթե իշխող ուժը դասեր չքաղի, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում: Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկանծու Գրիգոր Գուլյանին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |