ԶԼՄ. ՌԴ և ՀՀ միջև կոնֆլիկտ է գազի շուրջ

ԶԼՄ. ՌԴ և ՀՀ միջև կոնֆլիկտ է գազի շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսական Gazeta.ru-ն գրում է, որ Հայաստանը չի ցանկանում վճարել ռուսական գազի համար այնքան, որքան առաջարկում է «Գազպրոմը» և սկսել է տուգանքներով ճնշում գործադրել այդ ընկերության դուստր ձեռնարկության վրա Հայաստանում:

«Փորձագետները զգուշացնում են, որ գազի էժանացում դժվար թե լինի՝ ավելի էժան հնարավոր չէ: Հակասությունը կարող է հանգուցալուծվել Վլադիմիր Պուտինի Հայատան կատարելիք այցի ժամանակ:

ՀՀ իշխանություններն ուզում են, որ Մոսկվան նվազեցնի առաքվող գազի գինը: Բանակցություններն արդեն մի քանի ամիս է ընթացքի մեջ են և բոլոր ժամկետներն արդեն սպառվել են, սակայն համաձայնություն դեռ չկա: Հուլիսի 1-ից ՌԴ-ում գազի գնի ինդեքսավորումը ևս մեկ պատրվակ է պաշտոնական Երևանի համար նույն խնդրին վերադառնալու համար»,-ասվում է հոդվածում:

Նշվում է նաև, որ Ռուսաստանը 2019-ի հունվարի 1-ից արդեն բարձրացրել է ՀՀ առաքվող գազի գինը $150-ից մինչև $165՝ 1000 խմ համար: Բայց այդ գնով գազը «մտնում է» Հայաստան, իսկ ներքին սակագինը բնակչության համար նույնն է մնացել: Ինչպես ասվում է հոդվածում, գազի գինը չի բարձրացել, քանի որ «Գազպրոմ Արմենիան» դեռևս իր հաշվին տնտեսում է միջոցները՝ ընկերությունը մտադիր է 500-1000 մարդ ազատել գործից և կասեցնում է ներդրումային ծրագրերը:

«Սակայն «Գազպրոմ Արմենիան» կարող է բավարար ծավալի միջոցներ չգտնել և հայտ ներկայացնել գազի ներքին սակագնի բարձրացման համար արդեն 2019-ին: Տեսականորեն սակագները հնարավոր կլիներ չբարձրացնել, եթե ՀՀ իշխանությունները սուբսիդավորեին բնական գազի գինը ներքին սպառողի համար: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2019-ի սկզբին հրաժարվել է դա անել: Նա այլ լուծում է տեսնում՝ փաստացի, ռուսական «Գազպրոմի» հաշվին...Երևանում կարծում են, որ քանի որ ՌԴ-ն ու ՀՀ-ն ԵՏՄ անդամ են և նույն տնտեսական տարածքում են գտնվում, հարկավոր է հավասար պայմաններ ստեղծել ռուսական և հայկական բիզնեսի համար: Հայաստանում կարծում են, որ այն, որ գազի գինը ՀՀ-ում ավելի բարձր է, քան Ռուսաստանում, բացասաբար է ազդում արտադրանքի ինքնարժեքի վրա: Դա անառողջ մրցակցություն է առաջացնում Եվրասիական միությունում, ասել է աղբյուրը: Այսինքն, ՀՀ-ում կարծում են, որ գները պետք է հավասարեցնել, բայց ոչ բարձրացնել:

Բայց, քանի դեռ Մոսկվան ոչ մի խոստում չի տվել, ՀՀ իշխանությունները հակահարձակման են անցել: Հունիսին «Գազպրոմ Արմենիան» տուգանվել է 10 մլն դրամով՝ մոտ $20 դոլար՝ տեղական ընկերությունների և բնակելի տները գազի ցանցին չմիացնելու համար: «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է, որ ոչ մի ապօրինի գործողություն չի արել և համաձայն չէ տուգանքին...Արագ լուծում սպասել հարկավոր չէ: «Հայաստանն արդեն ստանում է գազը միանգամայն մրցունակ գնով, շուկայակաից ցածր: Ավելի էժան գազ միայն Բելառուսն է ստանում: Այնպես որ, նվազեցնելու տեղ չկա»,-ասել է ՌԴ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, գրում է թերթը:

Վրաստանն, օրինակ, նշում է թերթը, ադրբեջանական գազը գնում է $200-215, Թուրքկան՝ $290, Իրանն իր գազը Թուրքիային է վաճառում $300-400:

«Մյուս կողմից, գազի գները միշտ ունեն ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական բաղադրիչ և դա միշտ մեծ քաղաքականության հարց է: Փորձագետները նշում են, որ ՌԴ-ին շահավետ է ազդեցություն գործիք ունենալ հարևանների վրա, նույնսիկ քիչ թե շատ լոյալ, ինչպիսիք են ՀՀ-ն ու Բելառուսը:

ՌԴ Քաղտեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը կարծում է, որ երկրների միջև միշտ էլ լինում են հակասություններ: Օրինակ, Մոսկվային կտրականապես դուր չի գալիս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը...Ռուսաստանը ազդեցություն լծակներ ունի նաև ՀՀ գործող իշխանությունների վրա: Եվ դա ոչ միայն գազն է, այլ նաև անվտանգության երաշխիքները Ղարաբաղի մասով»,-ասել է Մակարկինը՝ նշելով, որ Հայաստանը քիչ շանսեր ունի ՌԴ-ից գազի գնի հերթական արտոնություն ստանալու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---