Պատգամավոր. Սևանը մաքրվելու է անկախ հատկացված գումարից![]() 2 հուլիսի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ափամերձ գյուղերից Սևանա լիճ թափվող կենսաբանական աղբի, կոյուղաջրերի, գյուղատնտեսական ու արտադրական թափոնների հետևանքով լիճը կրկին ճահճացման վտանգի առջև է: Ինչպես ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, Սևանի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդանրապես չկան: Իրավիճակը շտկելու համար 2020-ի բյուջեում պետք է կատարվեն հատկացումներ: Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի աղբահանության խնդրին` պատգամավորն ասել է, որ Սևանը մաքրվելու է անկախ այն բանից, թե աշխատանքներն ամբողջապես ավարտելու համար որքան գումար է ծախսվելու: Նա նշել է, որ կոյուղիները ենթարկվում են միայն ֆիզիկական մաքրման, դրանցից հեռացվում են, օրինակ, պլաստիկե շշերը, իսկ քիմիական բաղադրությունը ամբողջությամբ լցվում է լիճը:Այս գործոնները նպաստում են կապտականաչ ջրիմուռների զարգացմանը և ձկնային պաշարների սակավացմանը: «Մաքրման մրցույթը հայտարարված է ոչ թե այս տարվա գումարի շրջանակներում, այլ ամբողջ տարածքի համար: Աննախադեպ բան է: Մաքրումն իրականացվելու է անկախ հատկացված գումարի չափից: Ամենայն հավանականությամբ մոտ մեկ ամսից աշխատանքներն արդեն սկսված կլինեն»,-ասել է Կարապետյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |