Փաշինյանն ու Լուկաշենկոն ԵՏՄ-ում գործակցության հարցեր են քննարկել

Փաշինյանն ու Լուկաշենկոն ԵՏՄ-ում գործակցության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի և Բելառուսի համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների բարձր արդյունքներով մասնակցելու փաստը:

Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---