Սենատոր Ռոբերտ Մենենդեզը Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը25 սեպտեմբերի 2008 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Ջոն Քերրին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյմս Ջեֆրիից պահանջել են բացատրել ԱՄՆ վարչության վերադարձը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցով «պատմական կոմիտեի» ստեղծման` իրեն արդեն վարկաբեկած գաղափարին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Ամերիկայի Հայկական Հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:«Մենք կրկին ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել սենատոր Մենենդեզին այն բանի համար, որ նա հերթական անգամ նշել է ԱՄՆ վարչության մասնակցությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտմանը: Մենք նրան երախտապարտ ենք նաեւ նրա համար, որ նա բարձրացրեց հենց Թուրքիայի շահերին արձագանքող կոմիտեի ստեղծման հարցը, ինչը Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ մարմնավորումն է հանդիսանում: Սենատոր Մենենդեզը պարզապես հարցրեց. «Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, արդյո՞ք այն կճանաչի նաեւ ԱՄՆ-ն»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Ջոն Քերրին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի գծով սենատական կոմիտեի անդամներն են եւ վետոյի իրավունք ունեն: ԱՄՆ սահմանադրության համաձայն, երկրի ղեկավարի կողմից ներկայացված ԱՄՆ դեսպանի թեկնածությունը ցանկացած երկրում պետք է ստանա կոմիտեի հաստատումը, այնուհետեւ` Սենատի հավանությունը: Նախկինում սենատոր Մենենդեզը երկու անգամ օգտագործել է վետոյի իրավունքը` արգելափակելով Հայոց ցեղասպանությունը ժխտող Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |