Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ![]() 2 հուլիսի 2019 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Գրիգորյանը կմնա կալանքի տակ: «Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին», - հայտարարել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հայտնում է Aysor.am-ը։ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանավորումը 10 մլն դրամ գրավի դիմաց անհապաղ վերացնելու մասին: Փաստաբանը նշել էր մի շարք հիվանդություններ, որոնք առկա են Գրիգորյանի մոտ։ Նա ասել է, որ նման հիվանդություններով անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է և մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։ 62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |