«Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020-ի ծրագրի մրցույթի արդյունքներն ամփոփվել են![]() 2 հուլիսի 2019 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները։ Մրցույթի ամփոփմանը հաշվի են առվել հայտատուների սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հնարավորությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։ 2019-ին ծրագրին դիմած տնտեսվարողներից հաղթող են ճանաչվել 19-ը։ Մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ պայմանավորված՝ 2019-2020 ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 100-ից ավել նոր աշխատատեղ։ Իսկ ծրագրի մեկնարկից մինչ այսօր ստեղծվել է 300 մշտական և սեզոնային աշխատատեղեր: «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝ Ռիտա Մարտիրոսյան (խոտաբույսերի և թեյերի արտադրում), Գառնիկ Գուլքանյան (մեղվաբուծական տարբեր մթերքների արտադրում), Գառնիկ Հովակիմյան (մեղվաբուծական մթերքների արտադրում), Վահե Կիրակոսյան (մեղրի արտադրում), Վարդան Քոչարյան (մեղրի արտադրում), Վարդգես Դավթյան (մրգերի և բանջարեղենի արտադրում), Լևոն Պարոնյան (տարատեսակ հացահատիկների արտադրում), Գոհար Մովսիսյան (մրգերի և բանջարեղենի արտադրում), Սուրեն Հարությունյան (թեյերի և յուղերի արտադրում), Հարություն Թաշչյան (մրգերի և բանջարեղենի արտադրում), Աշոտ Ղազարյան (տարատեսակ հացահատիկների արտադրում), Նարինե Սերոբյան (խոտաբույսերով թեյերի արտադրում), Սամվել Մխիթարյան (մեղրի արտադրում), Ավագ Հարությունյան (խաղողի և գինու արտադրում), Թևոս Սարգսյան (մեղվաբուծական մթերքների արտադրում), Նիկոլայ Սարգսյան (մեղրի վերամշակում), Սեյրան Ալեքսանյան (մեղրի արտադրում), Վահան Գևորգյան (կարտոֆիլի արտադրում), «Ագրոլոգ» ընկերություն (չրի և թեյի արտադրություն Արմավիրի և Արագածոտնի մարզերում, մրգերի և բանջարեղենի արտադրում՝ Սյունիքի մարզում): «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ամենամյա ծրագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը խթանելն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: Ծրագրի շրջանակում առայսօր օրգանական սերտիֆիկացում է ստացել շուրջ 50 տնտեսվարող, որոնց մեծ մասի արտադրանքը ներկայացված է արտերկրում։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվում է նաև ծրագրի շահառուների վերապատրաստում։ Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |