Լորենցո Քուինը՝ ՀՀ նախագահին. Հայաստանում բացահայտելու այնքան բան կա![]() 3 հուլիսի 2019 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինի առաջին այցը Հայաստան՝ հյուրընկալելով նրան իր նստավայրում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ: «Սա պարզապես հիանալի երկիր է, որտեղ այնքան շատ բան կա բացահայտելու»,- նշել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իտալացի արվեստագետի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ նախագահական նստավայրում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Այս համատեքստում քննարկվել է Լորենցո Քուինի քանդակները նախագահական նստավայրում ցուցադրելու հնարավորության հարցը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |