Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով![]() 3 հուլիսի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։ Երևանում՝ հուլիսի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում ցերեկային ժամերին հուլիսի 3-5-ը կգրանցվի +32-+35 աստիճան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |