Նաղդալյան. Միակողմանի զիջումները ԼՂ հարցում բացառվում են![]() 3 հուլիսի 2019 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա հավելել է, որ սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների՝ դա բացառվում է, հայտնում է Aysor.am-ը: «Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում», - հավելել է նա։ ԱԳՆ խոսնակը ընդգծել է՝ այն ենթադրությունը, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է։ «Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է ու իրականությանը չի համապատասխանում», - շեշտել է Աննա Նաղդալյանը։ Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ հանդիպում է ունենալու Արցախի ղեկավարության հետ։ Հանդիպմանը նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ արծարծված հարցերին, որոնք քննարկվելու են նաև Արցախի ղեկավարության հետ: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |