ԶԼՄ. Ռուսական ստորջրյա սարքում հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը 3 հուլիսի 2019 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Բարենցի ծովում ՌԴ գաղտնի ստորջրյա սարքում (հայտնի որպես «Լոշարիկ») հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել կարճ միացումը: Այդ մասին հայտնում է ՌԲԿ-ն, սեփական աղբյուրի վրա հղումով և հավելելով, որ դա վարկածներից մեկն է: ՌԲԿ-ի աղբյուրն ուժային կառույցներում ասել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել ատոմային սուզանավի որպես «Լոշարիկ» հայտնի սուզվող սարքում: Պատահարի հետևանքով զոհվել է սարքի հաստիքային անձնակազմը: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ չի կարող շատ բան հրապարակել պատահարի մասին, քանի որ այն պետական գաղտնիք է համարվում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ խորքային սարքի անձնակազմի մի մասին հաջողվել է փրկել: Նա ընդգծել է, որ զոհված զինվորականները «կյանքի գնով կատարել են բարդ խնդիրը՝ վերացրել են բռնկման օջախը, փրկել են զինակիցներին և ստորջրյա սարքը», հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Կրիտիկական իրավիճակում նավաստիները հերոսաբար են գործել: Բռնկված մասից, առաջին հերթին, տարհանել են քաղաքացիական անձին՝ արդյունաբերության ներկայացուցչին, փակել են նրա հետևեից փականը՝ թույլ չտալով, որ հրդեհը տարածվի ամբողջ ստորջրյա սարքում, իսկ իրենք մինչև վերջ պայքարել են սարքի կենսունակությունը պահպանելու համար»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է նաև, որ 14 զոհվածներից 7-ը Առաջին կարգի կապիտաններ էին, իսկ 3-ը՝ Երկրորդ կարգի: «Զոհվածներից 2-ը Ռուսաստանի հերոսներ էին: Բոլոր զոհված սպաները ներկայացվելու են պարգևների»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ նրանք բոլորը եզակի ռազմական մասնագետներ էին, բարձրակարգ պրոֆեսիոնալներ, որոնք Երկրի հիդրոոլորտի կարևոր հետազոտություններ էին իրականացնում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը |