ԱԳՆ. Մակրոնն ասել է՝ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին այնպիսի զենք չի վաճառի, որը կօգտագործվի Արցախի դեմ![]() 3 հուլիսի 2019 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու՝ մամուլի հրապարակումների մասին հարցին, հայտնում է «Հայկական ժամանակը»: Նաղդալյանը նաև հավելել է, որ դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները: «Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասել է Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |