ՀՀ նախագահը՝ Գլենդեյլի քաղաքապետին. Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է

ՀՀ նախագահը՝ Գլենդեյլի քաղաքապետին. Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է

PanARMENIAN.Net - Հայաստանը նաև սփյուռքի հայրենակիցների տունն է: Այդ մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հյուրընկալելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդեյլի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք: Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը: Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի հետ կապված իր ծրագրերը՝ առաջարկելով Գլենդեյլին նվիրված միջոցառում կազմակերպել Գյումրիում և Գյումրիին նվիրված միջոցառում՝ Գլենդեյլում: Նա պատրաստակամություն է հայտնել նախագահական նստավայրում կազմակերպել միջոցառում՝ նվիրված Գլենդեյլի մշակութային ժառանգությանն ու բազմազանությանը:

Արա Նաջարյանը նշել է, որ հաճախակի է լինում Հայաստանում, և ամեն անգամ այդ այցելություններն իրեն ուժ են տալիս: Նա պատրաստակամությամբ է ընդունել նախագահի առաջարկությունները՝ նշելով, որ իր հնարավորություններով կձգտի նպաստել դրանց իրագործմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---