ՀՀ և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի![]() 4 հուլիսի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7- 9-ն ընկած ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Սինգապուրում, հայտնում է Aysor.am-ը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ցանկանում է շնորհավորել ու շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախարարին ու գործընկերներին, որոնք շատ հաջող բանակցեցին ու ավարտին հասցրեցին պայմանագիրը։ «Այն շատ կարևոր նշանակություն ունի, սա շատ ողջունելի ու պրակտիկ արտահայտություն է, որը տալիս է կոնկրետ արդյունք այցի կոնտեքստում», - ասել է նախարարը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |