Եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ընտրվել է Պոլսո պատրիարքի տեղապահ

Եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ընտրվել է Պոլսո պատրիարքի տեղապահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Ստամբուլում կայացել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունը: Ermenihaber.am-ը Ստամբուլի իր աղբյուրներից պարզել է, որ 13 քվեով տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը, հայտնում է Ermenihaber-ը:

Առավոտյան պատրիարքարան են մուտք գործել միաբանության անդամները և ժողովի վայրում քվեարկել իրենց նախընտրած թեկնածի օգտին։

Տեղապահի պաշտոնը կարևորվում է այն առումով, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու Կ. Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6 ամսվա ընթացքում:

Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ըստ էության ավելի քան 10 տարի թափուր էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---