Պուտինը դեռ չի որոշել` ինչ է անելու 2024-ից հետո

Պուտինը դեռ չի որոշել` ինչ է անելու 2024-ից հետո

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել այն հարցին, թե կհեռանա արդյոք քաղաքականությունից 2024 թվականից հետո՝ նշելով, որ այս պահի դրությամբ ինքը շատ անելիք ունի զբաղեցրած պաշտոնում:

«Այդ մասին դեռևս վաղ է խոսելը: Առջևում ևս 5 տարվա լարված աշխատանք է: Նման արագ դինամիկայի պարագայում, որն այժմ կա աշխարհում, դժվար է կանխատեսումներ անել: Հավատացեք, հիմա ես այնքան անելիք ունեմ, այն պաշտոնում, որը զբաեղցնում եմ»,-ասել է Պուտինը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը:

Նա այդպես է պատասխանել այն հարցին թե «մտածել է արդյոք 2024-ից առանց Պուտինի Ռուսաստանի մասին» և մտադիր է արդյոք հեռանալ քաղաքականությունից, թե, ինչպես շատերն են կարծում, կմնա այլ կարգավիճակում:

Այն դիտարկմանը, որ Պուտինը չունի իրական քաղաքական հակառակորդներ, քանի որ ընտրություններում հավաքել է ձայների գրեթե 77 տոկոսը, իսկ զարգացման ծրագրերը դժվարությամբ են թափ ստանում՝ ՌԴ նախագահը պատասխանել է. «Հարցը ընտրություններում հավաքած տոկոսները չեն, այլ տնտեսական իրողությունները, որոնց հետ բախվում է Ռուսաստանը: Այն է՝ մեր արտահանման ավանդական ապրանքների՝ նավթի, գազի, մետաղի, գների անկումը կամ տատանումները միջազգային շուկաներում: Անկասկած, ազդում են նաև արտաքին սահմանափակումները»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---