ԱՆ. Ապօրինի ծագումով գույքի բռնագանձման ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի (վիդեո) 4 հուլիսի 2019 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ, հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու և նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ, չունի քրեաիրավական հետևանքներ և քրեական գործի քննության վրա չի կարող ազդել: Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած մի շարք միջազգային կոնվենցիաներից.ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» 2003 թվականի կոնվենցիա (վավերացված 2003 թվականին), «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի 2005 թվականի կոնվենցիա (վավերացված 2008 թվականին) և այլն, ինչպես նաև Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 40 հանձնարարականներ: Ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունն ընդգծող հետևյալ հանձնարարականներից՝ Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականի ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման և 2016 թվականի Վարշավայի կոնվենցիային համապատասխանության գնահատման, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018 թվականի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվություններով: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը կիրառվում է մայրցամաքային և ընդհանուր իրավունքի առաջադեմ պետություններում (ընդ որում, իրավական համակարգերը մեկը մյուսից փոխառում են որոշակի կարգավորումներ): Ինստիտուտը, տարբեր շրջանակներով կիրառվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ավստրալիայում Բուլղարիայում, Իռլանդիայում, Սլովենիայում, Թայլանդում, Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |