Վթարայինների բնակիչները ստացել են նոր բնակարանների բանալիները

Վթարայինների բնակիչները ստացել են նոր բնակարանների բանալիները

PanARMENIAN.Net - Երևանաբնակ 83 ընտանիք քաղաքապետ Հայկ Մարությանից ստացել է նոր բնակարանների բանալիներ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է հայտնել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող բնակիչները տեղափոխվում են Աջափնյակ։

«Եվս 59 ընտանիքի հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Բոլոր այս ընտանիքները ավագանու որոշմամբ բնակարաններն ստացել են անհատույց՝ սեփականության իրավունքով»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---