Միրզոյան. Սահմանադրության 1-ին հոդվածն է հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան պետությունում![]() 5 հուլիսի 2019 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։«24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ 2-րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին»,-ասվում է ուղերձում։ Նշվում է, որ անկախ քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ բոլորս առանց բացառության պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այս կամքը անշրջելիորեն ուղեկցի մեզ պետության գոյության հետագա ողջ ընթացքում։ «Շնորհավոր Սահմանադրության օրը»,- ասված է ուղերձում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թվականի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով։ Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»: Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի են ունեցան 2015-ի դեկտեմբերի 5-ին, որի համաձայն Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցել է խորհրդարանականի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |