Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը![]() 5 հուլիսի 2019 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թվականի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով։ Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»: Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի են ունեցան 2015-ի դեկտեմբերի 5-ին, որի համաձայն Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցել է խորհրդարանականի: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձեւավորվում է վարչապետի կողմից եւ պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջեւ: Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը պետք է հետեւի օրենսդրի եւ գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը՝ հանդիսանալով Սահմանդարության երաշխավոր։ Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: 2017թ. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ամրագրվեց նաև պետական խորհրդանշանները օրը: Պետական խորհրդանշաններն են դրոշը, զինանշանը, օրհներգը` «Մեր հայրենիք»-ը: Այս օրն ավանդաբար անցկացվում է տոնական քայլերթ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |