Վարչապետը շնորհավորել է Սահմանադրության օրը. Մտքով, աշխատանքով և դուխով![]() 5 հուլիսի 2019 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով Վիետնամում է, շնորհավորել է Սահմանադրության օրն իր ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն՝ մտքով, աշխատանքով և դուխով «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով և դուխով: Շնորհավոր ՀՀ Սահմանադրության օրը»,-ասվում է ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |