Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին. ՀԱՊԿ-ում գործակցության հարցեր են քննարկվել 5 հուլիսի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Զրուցակիցները խոսել են ԵՏՄ շրջանակում փոխգործակցության ակտուալ հարցերի շուրջ՝ հաշվի առնելով այն, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում: Մասնավորապես Պուտինը և Փաշինյանը քննարկել են նախապատրաստումը հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև Եվրազէս-ի արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները: Բացի այդ, քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում գործակցության խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա շփումները: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի»,-ասվում է գրառման մեջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |