Նոր ուժգին երկրաշարժ` Կալիֆորնիայում 6 հուլիսի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել`ամենահզորը վերջին 20 տարում: 7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է անապատում: Երկրաշարժի հետևանքով էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել, վնասվել առանձին կառույցներ`պատեր են ճաքել, ապակիներ կոտրվել, գազի խողովակների վնասման հետևանքով հրդեհներ են բռնկվել, հայտնում է BBC-ին: 1 մարդ է թեթև տուժել: Օջախը գտնվել է ոչ մեծ խորության վրա՝ 900 մ: Էպիկենտրոնը Ռիջքրեսթ քաղաքից 240 կմ հեռավորության վրա էր դեպի հյուսիս-արևելք: Ցնցումները զգացվել են նաև Նևադայում և Լոս Անջելեսի խաղաղօվկիանոսյան ափին: Կալիֆորնիան սեյսմավտանգ տարածաշրջան է, այդ տեղով է անցնում Սան Անդրեաս խզվածքը: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում հուլիսի 4-ին վերջին 20 տարում ամենաուժգին երկրաշարժն էր գրանցվել: Այն զգացվել է նաև Նևադայի որոշ հատվածներում:Ինչպես հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մոհավել անապատում, Լոս Աջելեսից մոտ 240 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը մոտ 9 կմ էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |