Վրաստանում ՃՏՊ-ում տուժածներից 2-ին ուղղաթիռով Հայաստան կբերեն

Վրաստանում ՃՏՊ-ում տուժածներից 2-ին ուղղաթիռով Հայաստան կբերեն

PanARMENIAN.Net - Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան։

Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ, հայտնում են ԱԻՆ-ից։

Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:

Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատնեշին ու բռնկվել 3 հոգի՝ վարորդն ու անչափահաս երեխաներ, զոհվել էին։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, 8 հոգի տեղափոխող մեքենան 5 հոգու համար էր նախատեսված։ Վարորդը քնել էր ղեկին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---