Իրանը հրաժարվում է ուրանի հարստացման նվազագույն շեմը պահպանելու պարտավորությունից![]() 8 հուլիսի 2019 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Իրանն այլևս չի կատարի Վիեննայի միջուկային համաձայնագրով ձեռք բերված պայմանները: Հուլիսի 7-ից Թեհրանը սկսում է ուրանի հարստացումը՝ անտեսելով 3,67 տոկոս սահմանված նվազագույն շեմը: Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբեյը: Չնայած միջազգային հանրության զգուշացումներին՝ Իրանը հրաժարվում է 2015-ի Վիեննայի միջուկային համաձայնագրով իր պարտավորություններից, որով չէր թույլատրվում ուրանը 3,67 տոկոսից ավելի հարստացնել: «Այսօրվանից մենք այլևս չենք կատարի 3,67 տոկոսի սահմանափակումը և կհարստացնենք ուրանն ըստ մեր պահանջների»,-ասել է Իրանի կառավարության խոսնակը, հայտնում է Deutsche Welle-ն: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Աբբաս Արաքչին նշել է, որ Թեհրանը մտադիր է սկսել ուրանի փուլային հարստացում մինչև 20 տոկոս: Սակայն այդ մասին կառավարության որոշում դեռ չկա: Իրանի ԱԳ փոխնախարար Արաքչին նշել է, որ պայմանագրից ԱՄՆ միակողմանի հրաժարվելուց հետո, Թեհրանը «դիվանագիտությանը 1 տարի ժամանակ էր տվել, սակայն դա արդյունք չտվեց»: Սակայն, նա հավելել է, որ դիվանագիտական կարգավորման հնարավորությունները դեռևս սպառված չեն: Իրանը դեռևս չի պատրաստվում ավելացնել ուրանի հարստացման ցենտրիֆուգերի քանակը, սակայն սա կարող է հաջորդ քայլը լինել: Միջուկային գործարքով մյուս պարտավորություններից հրաժարվելու մասին Իրանը կհայտարարի 60 օրվա ընթացքում: Ըստ Արաքչիի, եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, Թեհրանը պատրաստ կլինի Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |