ՌԴ Պետդուման կառաջարկի արգելել գինու և հանքային ջրի ներմուծումը Վրաստանից![]() 8 հուլիսի 2019 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի խորհուրդը կքննարկի գինու և հանքային ջրի ներմուծումը Վրաստանից արգելելու մասին պատգամավորների առաջարկը: Այդ մասին հայտարարել է ստորին պալատի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը, հայտնում է Snob.ru-ն: Ըստ նրա, կառաջարկվի նաև արգելել դրամական փոխանցումները ՌԴ-ից Վրաստան: «Ուժի մեջ է մտել Վրաստանի հետ ավրահաղորդակցության արգելքը, սակայն, Վրաստանի ոչ բարեկամական գործողությունները մեր երկրի հանդեպ շարունակվում են: Կան նաև ՌԴ քաղաքացիների վրա հարձակման, վիրավորանքների դեպքեր: Նման բաները համարժեք պատասխան են պահանջում»,-ասել է նա: Վրացական ալկոհոլի մասնաբաժինը ՌԴ առևտրային ցանցում մոտ 7,5 տոկոս է կազմում: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |