ԵՊՀ 3 պրոռեկտոր ազատվել է աշխատանքից

ԵՊՀ 3 պրոռեկտոր ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - ԵՊՀ 3 պրոռեկտորներ՝ Ռուբեն Մարկոսյաննը, Մենուա Սողոմոնյանն ու Արսեն Բաբաջանյանը, ազատվել են պաշտոնից: Լուրը հաստատել է ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը, հայտնում է Shantnews.am-ը:

Նա տեղեկացրել է, որ պրոռեկտորները ծանուցագրեր են ստացել, ինչից հետո էլ ազատման դիմումներ են գրել: Պատճառն, ըստ խոսնակի, իրականացվող կառուցվածքային փոփոխություններն են:

Նա տեղեկացրել է, որ այդ հաստիքները լուծարվում են, դրանց փոխարեն մայր բուհում այսուհետ կլինեն հումանիտար և հասարակագիտական, բնական և ճշգրիտ մասնագիտությունների, արտաքին հարաբերությունների և հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---