Դիլիջանում ավտովթարում ՌԴ քաղաքացի է զոհվել 8 հուլիսի 2019 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի ունեցած ավտոպատահարում ՌԴ քաղաքացի է զոհվել։ ԱԻՆ հաղորդմամբ, Դիլիջանի Կամոյի փողոցում բախվել են «Mercedes Viano» և «Opel Astra J» մակնիշների ավտոմեքենաները: Մահացածը ՌԴ քաղաքացի, 1993 թ․ ծնված Ա․Խ․-ն է։ Ըստ Shamsyan.com-ի, վթարում նաև 6 մարդ է տուժել, ԱԻՆ-ը, սակայն, հայտարարում է, որ տուժածներ չկան։ PanARMENIAN.Net ի հաշվարկներով՝ հուլիսի 1-7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 14 մարդ. միայն 6 հոգի զոհվել է հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջին տեղի ունեցած մեծ վթարի հետևանքով: Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները և ՃՏՊ հանգամանքները, հարկ ենք համարում ներառել նաև հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այդպիսով՝ 2019-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 165 մարդ: Թիվը կարող է փոխվել ոստիկանության կողմից թարմ տվյալների հրապարակումից հետո: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |