Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

PanARMENIAN.Net - Չեխիայի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացումը: Այդ մասին Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Չեխիան ամբողջությամբ ավարտել է Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացման գործընթացը և իրազեկել է այդ մասին Եվրոպական խորհրդին»,-ասվում է Նաղդալյանի գրառման մեջ:

Համաձայնագիրը մինչև այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---