Քաղաքապետարանի մոտից բերման ենթարկվածներն ազատ են արձակել. Նրանց դեմ քրգործ է հարուցվել![]() 8 հուլիսի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Երևանի քաղաքապետարանի մոտից իրականացված բողոքի ցույցից ոստիկանության բաժին բերման ենթարկված 8 անձիք ազատ են արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Երևանի ավագանի նախկին անդամ Սոնա Աղեկյանը, որը ևս բերման ենթարկվածների թվում էր: Հուլիսի 8-ին մի խումբ քաղաքացիներ ու հանրային գործիչներ, որոնց թվում էին Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և «Սասնա Ծռեր» կուսակցությունից 2018-ի ԱԺ ընտրություններին պատգամավոր առաջադրված Սարգիս Տեր-Եսայանը, աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ակցիան ցուցադրվում էր մասնակիցների ֆեյսբուքյան էջերով՝ ուղիղ եթերում։ Նա հայտնել է, որ ակցիայի մասնակիցների հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն), խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը: «Երևանը մաքրելու ենք աղբից, ոչինչ մեզ չի խանգարի: Երևանում գարշահոտություն չպետք տիրի։ Անձիք մտնում էին Ռադիոյի շենք, կոտրում էին ապակի, սակայն բոլորն ազատ են, որևէ մեկի դեմ քրգործ չի հարուցվել։ Մեր դեմ թող հարուցվեն քրեական գործեր»,- ասել էԱղեկյանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |