Հայաստանն այլեւս Թուրքիայի օդային տարածքով թռիչքների համար թույլտվություն չի հարցնելու

PanARMENIAN.Net - Այսուհետ Թուրքիան Հայաստանի նկատմամբ օդային հաղորդակցության հարցում կիրառելու է նույն օրենքները, ինչ մյուս երկրների նկատմամբ: Թուրքիան, վրացա-ռուսական հակամարտության արդյունքում Արեւմուտքի երկրների հետ օդային կապերը կորցրած Հայաստանի համար լիովին բացելով իր օդային սահմանները, հակամարտությունից հետո էլ այդ երկրի թռիչքների համար սահմանափակումներ չի մտցնի: Հայաստանն այլեւս Թուրքիայի օդային տարածքով թռիչքների համար հատուկ թույլտվություն չի հարցնելու Անկարայից: Ու թեեւ Հայաստանը նախկինում էլ կարող էր օգտագործել Թուրքիայի օդային տարածքը, նրա առջեւ մի շարք սահմանափակումներ էին դրվում, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը, վկայակոչելով CNN Turk-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---