Վրաստանում ՃՏՊ-ում տուժածներից ևս մեկին ուղղաթիռով ՀՀ են տեղափոխում (վիդեո) 9 հուլիսի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Այդ մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա Երևան է տեղափոխվում ուղղաթիռով: «Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս պահին դեռ չենք կարող տեղափոխել նրան»,-ասվում է գրառման մեջ։ Վթարից 3 տուժած Հայաստան էր տեղափոխվել հուլիսի 8-ին: Լ. Մ. և Ռ. Մ տեղափոխվել են.«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ.Մ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատնեշին ու բռնկվել: 3 հոգի՝ վարորդն ու անչափահաս երեխաներ, զոհվել էին։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, 8 հոգի տեղափոխող մեքենան 5 հոգու համար էր նախատեսված։ Վարորդը քնել էր ղեկին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում Ավելի վաղ նա ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ առանց մանրամասնելու ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ |