Ընձառյուծի որսի համար տուգանքն առաջարկվում է 100 մլն դրամ դարձնել![]() 9 հուլիսի 2019 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն Ազգային ժողովին է ներկայացրել նախագծերի փաթեթ, որոնցով խստացվում են պատիժներն ապօրինի անտառահատումների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի և այլ դեպքերում։ Մասնավորապես, այդ կարգավորումներից մեկով կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը, որ հիմա 3 մլն դրամ է, կդառնա 100 մլն դրամ, հայտնում է Shantnews.am-ը։ Կառավարությունը կովկասյան ընձառյուծի պահպանության պետական ծրագիր է մշակել:Գործադիրը նաև որոշում է ընդունելու 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին, իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ վեհաժողովներ, ֆիլմերի նկարահանում, ցուցահանդեսների կազմակերպում, հանրային իրազեկում և այլն: 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել ենն կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չէր արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |