Նախարարը՝ Սևանի «ծաղկելու» մասին. Լճի սառը շերտը վնասվել է![]() 9 հուլիսի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից պարզաբանում են պահանջել Սևանի վիճակի և լճի «ծաղկելու» պատճառների փորձագիտական եզրակացության առկայության մասին: Նախարարն ԱԺ-ում էր ներկայացնելու համար «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթԸ Սևանի մասին հարցն ուղղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նախարարի խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր, հայտնում է Panorama.am-ը։ «Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որի արդյունքում օրգանական նյութերը կպակասեն, կսահմանափակվեն և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը կմնա բարձր որակի»,- ասել է նա։ Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ դիտարկում է իրականացնում, ունի դիտակետեր։ Բացի այդ, ըստ նրա, երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ են ստեղծել։ Էրիկ Գրիգորյանը ևս մի քանի գործոն է նշել: Նա ասել է, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։ «Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։ Պատճառներից մեկն այն է, որ Գեղարքունիքի կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտված նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ»,- նշել է Էրիկ Գրիգորյանը։ «Մեկը վերաբերում է լճին ՅՈւՆԵՍԿՕ-ի կարգավիճակ տալուն։ Բացի այդ, դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք նմանատիպ խնդիրներ լուծելու փորձ ունեն։ Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կլինի և պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»,- ասել է նախարարը։ Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |