Անանյան. 2020-ի հունվարի 1-ից որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 48% 9 հուլիսի 2019 - 16:58 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 1-ից որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 48 %: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը չբարձրացնելու վերաբերյալ քննարկումներ գնում են, բայց դրանք շատ ակտիվ չեն: Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար ավելի քան 800 անուն ապրանքատեսակների մասով գործում է ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմ, սակայն աստիճանաբար՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, այդ բացառությունները չեն գործելու: Դավիթ Անանյանը նշել է, որ մեքենաների համար մաքսատուրքերը կբարձրանան 2020 թվականի հունվարի 1-ից, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ «Մենք նախապես բանակցել ենք և 5 տարով հետաձգել ենք: Հիմա նորից պետք է բանակցենք որոշ ժամանակով հետաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կա կառավարությունում, բայց ես չգիտեմ, թե դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ: Ես բանակցություններին, քննարկումներին չեմ մասնակցում»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը: «Օրինակ, ֆիսկալ առումով Ռուսաստանին ձեռնտու չէ մաքսատուրքի նվազումը: Եթե մենք մաքսատուրքերի ընդհանուր ծավալից 1,22 տոկոսն ենք բերում որպես մեր երկրի եկամուտ, Ռուսաստանին գնում է ավելի քան 80 տոկոսը: Ցանկացած բացառություն, որ մենք անում ենք, ընդհանուրի մեջ իր մասնակցության չափով Ռուսաստանը կորուստ է կրում: Եվ ինքը պետք է հասկանա, թե կորուստն ինչի համար է կրում: Եթե տնտեսական կամ քաղաքական առումով՝ ըստ իրենց, դա կլինի արդարացված, բնականաբար, իրենք կգնան այդ քայլին»,- ասել է Դավիթ Անանյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |