Հուլիսի 10-ից ամեն օր Բաթումի-Երևան-Բաթումի չվերթ կլինի 9 հուլիսի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ից «Արմենիա» ավիաընկերությունն ավելացնում է հաճախականությունը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ՝ չվերթների քանակը հասցնելով օրական 3 չվերթի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Արմենիան» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը: «Համատեղ չվերթներ կլինեն վրացական ավիաուղիների հետ հուլիսի 10-ից Բաթումի-Երևան-Բաթումի ուղղությամբ՝ օրական 1 անգամ, ինչպես նաև Բաթումի-Երևան-Մոսկվա-Երևան-Բաթումի ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։ ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանա թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |