Ալիև. Ստատուս քվոն ԼՂ հարցում անընդունելի է

Ալիև. Ստատուս քվոն ԼՂ հարցում անընդունելի է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած համատեղ ճեպազրույցում Հայաստանին է մեղադրել «ապակառուցողական դիրքորոշման» մեջ:

Նա հայտարարել է նաև, որ ստատուս քվոն անընդունելի է: «Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական տարածքների ազատման մեկնարկ»,-ասել է Ալիևը:

«Առանձնազրույցի ժամանակ ես տեղեկացրել եմ Տուսկին ԼՂ հարցում մեր դիրքորոշման մասին: Մեր անդրդվելի դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,-հայտարարել է Ալիևը, հայտնում է Interfax-ը:

Նա հավելել է, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը պետք է ուղղվեն հակամարտության շուտափույթ կարգավորմանը:

Դոնալդ Տուսկն Ադրբեջանում էր տարածաշրջանային այցով: Հուլիսի 10-ին Տուկսը կլինի Հայաստանում, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն պաշտոնյաների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---