Փոխնախարար. Իրանից ենք էլէներգիա ներկրում, Վրաստանից էլ հնարավոր է10 հուլիսի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Էներգահամակարգում հաճախականությունների տատանումներ են տեղի ունեցել, որի պատճառով խոշոր արտադրողների ռելեական պաշտպանությունը կանգնել է: Այդ մասին «Ռադիոլուրին» ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Սկզբում Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն է անջատվել, հետո Երևանի ՋԷԿ-ը, ապա Երևանի ԲԷՑ-ը։ Ինչ- որ պահից աշխատում էր միայն «Որոտան» կասկադը, և էլեկտրաէներգիա ներմուծում էինք իրանական կողմից՝ էներգետիկ վթարի արդյունքում ստեղծված իրավիճակն այսպես է ներկայացրել փոխնախարարը, հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն: Վերականգնողական աշխատանքները շարունակվում են, հաճախականության տատանումները ևս։ «Չեմ կարող հստակ ժամ ասել, թե երբ կվերականգնվի համակարգը, Սևան- Հրազդան կասկադի էլեկտրամատակարարումը վերականգված է»,- նշել է Հակոբ Վարդանյանը։ Երևան ԲԷՑ-ում ջուրը դատարկվել է, հիմա փորձում են արագ վերականգնել, որ կարողանան ցանց մտնել։ Առնվազն չորսից հինգ ժամ կտևի։ Այժմ Վրաստանի հետ են աշխատանքներ տարվում, որպեսզի այնտեղից ևս լրացուցիչ էներգամատակարարում ապահովվի։ Վթար է տեղի ունեցել ՀՀ էներգետիկ համակարգում՝ հնարավոր են անջատումներ և տատանումներ: Այդ մասին իր ֆեյսբուքյյան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկնանջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |