Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու հանդեպ բռնություն գործադրելու մեջ![]() 10 հուլիսի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել հուլիսի 8-ի դատական նիստում, հայտնում է nor.ge-ն: Դատարանը մեղավոր է ճանաչել Նինոծմինդայի բնակիչ Ս.Թ.-ին և նրան դատապարտել 300 ժամյա հասարակական աշխատանքի, որը նա կատարելու է պետության համար անհատույց կերպով: Սակայն մեղադրվողը համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն: «Մենք համաձայն չենք այդ որոշման հետ և պատրաստվում ենք բողոքարկել, որի համար ունենք մեկ ամիս ժամանակ»,- նշել է փաստաբան Պաատա Մանվելաշվիլին: Դեպքի առնչությամբ մի քանի ամիս շարունակ Ախալքալաքի դատարանում քննություն էր ընթանում: Ամուսինը պնդում է, որ իրենց 30 տարվա համատեղ կյանքի ընթացքում կինն իրեն անընդհատ վիրավորել է, ինչի պատճառով նա ստիպված է եղել գիշերել փողոցում կամ հարևանների տանը: Կինն էլ իր հերթին պնդում է, որ ամուսինը սպառնացել է սառը զենք կիրառել և փորձել է ճնշում գործադրել իր վրա: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, 2018թ. մարտի 15-ին կինը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը իր նկատմամբ բռնություն է գործադրել, սակայն հետագայում պարզվել է, որ բռնության զոհի դերում ոչ թե կինն է եղել, այլ նրա՝ ամուսինը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |