Վրաստանում վթարի պատճառով տուժած վերջին երեխան տեղափոխվել է Երևան

Վրաստանում վթարի պատճառով տուժած վերջին երեխան տեղափոխվել է Երևան

PanARMENIAN.Net - Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով տուժած վերջին երեխան տեղափոխվել է Երևան։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նա արդեն հետազոտվում է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատնեշին ու բռնկվել: 3 հոգի՝ վարորդն ու անչափահաս երեխաներ, զոհվել էին։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, 8 հոգի տեղափոխող մեքենան 5 հոգու համար էր նախատեսված։ Վարորդը քնել էր ղեկին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---