Պատգամավոր. Նորանոր պաշտոնյաների «պադավատով» օժտելը հեռացում է հեղափոխության արժեքներից11 հուլիսի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը կարծում է, որ ոչ մի պարագայում չէր կարելի «պադավատ» տրամադրել այդ մարմինների ղեկավարներին, որոնք մինչ այս զրկված էին նման ճոխությունից: Պատգամավորն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է հասկանալ որևէ տրմաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում: Նա նաև նշել է, որ նորանոր պաշտոնյաներին «պադավատով» օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում: «Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում, որի հետ իմ կողմից հաշտվելը կամ դրա մասին լռելը կրկնակի դավաճանություն կլիներ այդ նույն արժեքների նկատմամբ: Եվ չնայած պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների քանակը այս փոփոխությունների արդյունքում աճելու է ընդամենը 2-ով, սակայն ի հաշիվ այդ մարմիններին սպասարկելու համար հատկացվող նոր մեքենաների` ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր քանակը Հայաստանի Հանրապետությունում աճելու է 73-ով` հասնելով 1774-ի: Ընդգծեմ, որ ամենևին դեմ չեմ, որ տեսչական մարմինների արդյունավետությունը և օպերատիվությունը բարձրացնելու նպատակով այդ կառույցներին սպասարկելու համար հատկացվեն ընդհանուր օգտագործման ծառայողական մեքենաներ: Սակայն նախ համարում եմ, որ դա հնարավոր էր և պետք էր անել ի հաշիվ այլ գերատեսչունթյունների տարատեսակ պաշտոնյաներին սպասարկող տասնյակ «պադավատների», և երկրորդ, ոչ մի պարագայում չէր կարելի «պադավատ» տրամադրել այդ մարմինների ղեկավարներին, որոնք մինչ այս զրկված էին նման ճոխությունից»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |