ՌԴ-ում Օստապ Բենդերի նոր արկածներն են նկարահանում![]() 11 հուլիսի 2019 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Մամուտի Rambler Group-ը դարձել է «Բենդեր» կինոսերիալի ներդրողն ու համապրոդյուսերը, որը նկարահանվելու է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» վեպի մոտիվներով: Այդ մասին հայտնել է հոլդինգի ռեպերտուարային ռազմավարության և կոնտենտի գծով տնօրեն Սոֆյա Կալաշովան, գրում է «Վեդոմոստին»: Սերիալում գլխավոր դերը կատարում է Սերգեյ Բեզրուկովը: Ըստ Կվաշիլովայի, իր ոճով «Բենդերը» խորհրդային շրջանի «Անորսալի վրիժառուների» և ռեժիսոր Գայ Ռիչիի հնարքների միախառնում է: «Բենդերի» առաջին մասը կինոթարոններում կցուցադրվի 2020-ի սկզբում: «Բենդերը» կցուցադրվի երկու ձևաչափով՝ սկզբից կինոթատրոններում կցուցադրվեն կինոպատումի բոլոր 4 մասերը, իսկ հետո նախագծի ընդլայնված տարբերակը որպես սերիալ կցուցադրվի համացանցում: Օգոստոսին կլրանա 70 տարին այն պահից ի վեր, երբ Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռն» ու «Ոսկե ցլիկը» արգելվեցին տպագրության համար: Սակայն, այդ սահմանափակումը երկար չտևեց: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |