ԵԱՀԿ ՄԽ. Նյու-Յորքում կայացած բանակցությունների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կողմերը կոնստրուկտիվ մոտեցում ցուցաբերեցին

PanARMENIAN.Net - Նյու-Յորքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով անցկացվող բանակցությունների վերջին փուլը արտահայտեց կողմերի կոնստրուկտիվ մոտեցումն ու բանակցային գործընթացը շարունակելու նրանց ցանկությունը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ԱՄՆ պետդեպարտամենտում, այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հայտարարության մեջ: Ինչպես նշվում է այդ հայտարարության մեջ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են մոտ ապագայում երկու երկրների նախագահների նոր հանդիպման անցկացման հնարավորությունը: Միջնորդներն իրենց հերթին հաստատել են իրենց երկրների եւ ԵԱՀԿ դիրքորոշումը, որի համաձայն ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ կայացած հանդիպումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկկի Թալվիտեին են ներկայացրել բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---