Զոդի կամրջի վրա ավտովթարում զոհերի թիվը հասավ 7-ի11 հուլիսի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը հուլիսի 10-ի երեկոյան մահացել է, հայտնում է Panorama.am-ը: Գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը հայտնել է, որ այրվածքներ ստացած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր էր, նրա վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։ Հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջի վրա իրար բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։ՃՏՊ հետևանքով հրդեհ է բռնվել, զոհվել է 7 մարդ, 11-ը վիրավոր են ու տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Մի քանի մարդ այրվել է երթուղային տաքսիում, բռնկված հրդեհի հետևանքով։ Տուժածներից 3-ը երեխաներ են։Դեպքի վայրում եղած ականատեսները պատմել են լրագրողներին, որ ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել հանել մարդկանց մեքենայից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |