Տոնոյանն ու ՆԱՏՕ-ի փոխծովակալը խոսել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունից![]() 11 հուլիսի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեյնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում Հայաստանի Զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեյնը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |