Դուբայում զբոսաշրջիկները կկարողանան ալկոհոլ գնել խանութներից

Դուբայում զբոսաշրջիկները կկարողանան ալկոհոլ գնել խանութներից

PanARMENIAN.Net - Դուբայ էմիրության իշխանությունները զբոսաշրջիկների համար ալկոհոլի 30-օրյա արտոնագիր են սահմանել: Արտոնագիրը տրամադրվում է անվճար, սակայն, գնորդների 21-ը պետք է լրացած լինի և նրանք լինեն ոչ մահմեդական:

Մանրամասն ուղեցույցը հրապարակված է ալկոհոլի վաճառքով զբաղվող Maritime and Mercantile International (MMI) (Emirates-ի դուստր ձեռնարկություն) մանրածաղ խանութների ցանցի կայքում: Արտոնագիր ստանալու համար զբոսաշրջիկը կարող է մտնել MMI-ի ցանկացած խանութ և լրացնել հատուկ ձևաթուղթը: Նա նաև պետք է ներկայացնի իր անձնագրի պատճենը և մուտքի արտոնագրի կնիքի պատճենը, գրում է «Կոմերսանտը» Khaleej Times-ի վրա հղումով:

Դուբայում յուրաքանչյուր զբոսաշրջիկի վարվելակարգի զբոսաշրջային կանոնակարգ է տրվում: Այն ներառում է 5 կետ, որոնց թվում է նաև ալկոհոլի օգտագործումը հանրային վայրերում: Նաև չի կարելի անսթափ վիճակում փողոց դուրս գալ ու մեքենա վարել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---