Բաքվում որոշում են, թե ինչ ձեւով եւ ինչ մակարդակով են շարունակելու բանակցությունները Ղարաբաղի շուրջ29 սեպտեմբերի 2008 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն վերլուծում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Նյու Յորքում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները: «Մոտ ապագայում հայտնի կդառնա, թե ինչ ձեւով եւ ինչ մակարդակով կարող են շարունակվել բանակցությունները Ղարաբաղի շուրջ»,-երկուշաբթի լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Ադրբեջանում այժմ նախընտրական շրջան է եւ քիչ ժամանակ է մնացել մինչ այդ: Եվ դա կարող է ազդել հերթական հանդիպման անցկացման վրա»,-հավելել է փոխնախարարը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին: Հանդիպումն անցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է մադրիդյան առաջարկների հիման վրա միջնորդների կողմից իրագործվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Կողմերը հաստատեցին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով բանակցությունների հիման վրա: Այնուհետեւ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առանձին հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին կողմերի մերձեցման ուղիները եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |